«Ա1+». Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է՝ Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի որոշումը:
Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր «հետքը» տարածաշրջանում։ Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան մասնակցություն է ունենալու Հայաստանում ԵՄ առաքելությանը»:
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է այս գրառմանը:
«Մենք իսկապես բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հավատարմության վրա»,-նշել է Միրզոյանը:
Կարդացեք նաև
We truly appreciate #Canada🇨🇦’s contribution & presence in #Armenia🇦🇲 for the sake of peace & stability in our region as well as for enhancement of bilateral relations based on shared commitment to democratic principles. https://t.co/2HoBFBZrWX
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 21, 2023