Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երրորդ խաղում 58:92 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Մեր թիմի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր, որը վաստակեց 18 միավոր: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին, Ալբանիայի հետ: