Ասել, թե միջազգային ուժային կենտրոնները տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Արցախում, ճիշտ չի լինի:
Տարբեր առիթներով միջազգային կազմակերպությունների եւ տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարություններն ու ելույթները վկայում են, որ տեղեկատվության պակաս չկա: Ամենաթարմ օրինակը երեկ գրանցվեց:
Հայաստանի պահանջով հրավիրված ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստում բազմաթիվ ելույթներ հնչեցին: Շատ հարցերում միմյանց հակադրվող ուժային կենտրոնների ներկայացուցիչներն անգամ Արցախի պարագայում համակարծիք էին. այն շրջափակված է եւ հումանիտար աղետի շեմին: Սակայն հայտարարություններով էլ սահմանափակվեցին: Հանցագործը հայտնի է ու անպատիժ:
«Արցախի Հանրային Հեռուստատեսություն»