«Մենք Արցախն ենք» նախաձեռնությունն այսօր Մյասնիկյանի արձանի մոտ կազմակերպված հանրահավաքից հետո երթով շարժվեց դեպի Ազատության հրապարակ։ Մաշտոցի պողոտայում հանրահավաքին միացած մի խումբ քաղաքացիներ հայտարարեցին երթը շարունակել դեպի Բաղրամյան 26:
Նախաձեռնության միջեւ տարաձայնություն սկսվեց, մի մասը ցանկանում էր բողոքի ցույցը շարունակել Ազատության հրապարակում, մյուս մասը՝ Բաղրամյան 26-ում։ Ի վերջո մի մասը մնաց Օպերայի բակում։
Նախաձեռնության կազմակերպիչները Ազատության հրապարակում հայտարարեցին՝ երկուշաբթի օրը, առավոտյան 8։30 սկսվելու է բողոքի ցույցը։ Հայտարարվեց, որ ճանապարհներ են փակելու, իսկ երեկոյան, ժամը 19:00-ին կրկին հավաքվելու են Մյասնիկյան արձանի մոտ։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ