Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը. ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ

Հուլիս 21,2023 19:35

Հուլիսի 21-ին Պեկինում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և ՉԺՀ արտաքին գործերի  նախարարի տեղակալ Մա Ճաոսյույի գլխավորորած պատվիրակություննների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության դրսևորումները, որոնք խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հայկական կողմի ջանքերը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման վտանգին։

ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Ման Ճաոսյույը ընդգծել է, որ Չինաստանը սատարում է ՀՀ ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման գրավականն է հակամարտությունների խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորումը։ Հայկական կողմը վերահաստատել է իր սատարումը «Մեկ Չինաստան» սկզբունքին։

Կողմերը գոհունակություն են հայտնել առևտրատնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերից, քննարկվել են փոխկապակցվածության, ներդրումների, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառներում փոխգործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։

Նույն օրը Մնացական Սաֆարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՉԺՀ կառավարության առաջատար «ուղեղային կենտրոնի»՝ ՉԺՀ Պետական խորհրդի Զարգացման հետազոտությունների կենտրոնի Եվրասիայի սոցիալական զարգացման հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լի Յոնծյուանի և ինստիտուտի փորձագետների հետ: Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող խնդիրներ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31