Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քաղաքային բարեփոխումներին առնչվող խնդիրներ են քննարկվել

Հուլիս 21,2023 18:22

Որպես պարեկային ոստիկանության բարեփոխման շարունակություն՝ Երևանում քաղաքային իշխանությունը դիտարկում է ստեղծել համայնքային ոստիկանություն: Հայեցակարգի մշակմանն առնչվող խնդիրներ են քննարկվել Հայաստանում ԱՄՆ  դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Կարևորելով համակարգի ստեղծումը՝ փոխքաղաքապետ Ավինյանն ընդգծել է, որ մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն: Մասնավորապես, կարևորվել է վերահսկողական գործառույթի ու լիազորությունների ապահովումը՝ փողոցային առևտրի կանոնակարգման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ապօրինի շինարարության, ապօրինի գովազդների տեղադրման, հասարակական տրանսպորտի ուղեգծերի ու ավտոկայանատեղիների կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության նպատակով:

Բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները և ընդգծել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին՝ միասնական քաղաքականություն մշկելու ու արդյունավետ համակարգ ստեղծելու գործում:

Կողմերը պայմանավորվել են գործողությունների փաթեթ մշակել, որը կներառի հստակ ոլորտները, վարչությունների գործառույթները, կանոնադրությունն ու, անհրաժեշտության պարագայում, նաև օրենսդրական փոփոխությունները:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31