Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ դատախազներն ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել խոսքի ազատության և ատելության խոսքի ինստիտուտների սահմանազատմանը՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի, չափորոշիչների և փիլիսոփայության համատեքստում:
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են վերոնշյալ ինստիտուտների վերաբերյալ ՄԻԵԴ իրավաբանության մեջ ամրագրված կայուն նախադեպային մոտեցումները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել իրավունքի չարաշահման համատեքստում խոսքի ազատության մեկնաբանության առանձնահատկություններին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով հանդիպումները շարունակական դարձնելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ դատախազություն