ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրել է. ««Միջազգային դերակատարներից ոչ մեկը, որը հիմա ասում է Ղարաբաղն Ադրբեջան է, երբեք չեն ասել դա նախկինում, երբեք: Երբ խոսքը Ադրբեջանի մասին էր, նրանք ասում էին, որ մենք պետք է ընդունենք ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության հետ միասին: Հիմա իրավիճակն այլ է…»,-նշել է Ալիևը օկուպացված Շուշիում իր ելույթի ժամանակ:
Սա ի պատասխան Փաշինյանի ու նրան հարող շրջանակների այն թեզի, որ նախկինները ճանաչել են Արցախն Ադրբեջանի մաս ու ամբողջ աշխարհը միշտ ընդունել է, որ դա Ադրբեջանի մաս է: Ալիևը իր բերանով խոստովանում է, որ երբեք նման բան չի եղել, երբեք: Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանք է…»:
Տելեգրամյան մեկ այլ գրառմամբ էլ ադրբեջանագետը նշում է. «Որքան կարող ենք ակնարկներ ու ուղերձներ հղել՝ և՛ Փառուխի դեպքերը, և հայ–ադրբեջանական սահմանի իրադարձությունները 2021 թ. մայիսին և 2022 թ. սեպտեմբերի դեպքերը և անցակետի տեղադրումը: Դե քանի անգամ մենք կարող ենք նրանց ուղերձներ տալ, մի՞թե այդքան անհասկացող են…»,–նշել է Ալիևն օկուպացված Շուշիում:
Փաստացի Ալիևը հերթով խոստովանում է իր ագրեսիաները, սադրանքները ու ուզում է ասի՝ կոտորվեցինք ցույց տալով, որ Արցախով չենք սահմանափակվի, բայց դե Հայաստանում հասկանալու հետ կապված խնդիր ունեն:
Կարդացեք նաև
««Առաջին ղարաբաղյան պատերազմը, երբ ավարտվեց ինձ բոլորն ասում էին՝ ընդունի այս իրողությունները, բայց ես դրանք չընդունեցի: Հիմա ես եմ ասում՝ ընդունեք իրողությունները, քանի որ դրանց փոփոխությունը, անգամ եթե լինի, ձեր օգտին չի լինելու…»,–նշել է Ալիևը:
Այսինքն՝ ուզում է ասի ես պարտության հետ չհաշտվեցի, բայց դե դուք պետք է հաշտվեք, ոչ միայն հաշտվեք, այլ ինչ ունեք, չունեք, հանձնեք, որ հետո ձեզ համար լավ լինի միգուցե…Ինչ խոսք, կուռ տրամաբանությամբ է փայլում Ալիևը»,-տելեգրամյան մեկ այլ գրառմամբ նշել է Տաթևիկ Հայրապետյանը:
«Առաջին ղարաբաղյան պատերազմը, երբ ավարտվեց ինձ բոլորն ասում էին՝ ընդունի այս իրողությունները, բայց ես դրանք չընդունեցի: Հիմա ես եմ ասում՝ ընդունեք իրողությունները, քանի որ դրանց փոփոխությունը, անգամ եթե լինի, ձեր օգտին չի լինելու...»,–նշել է Ալիևը: Այսինքն՝ ուզում է ասի ես պարտության հետ չհաշտվեցի, բայց դե դուք պետք է հաշտվեք, ոչ միայն հաշտվեք, այլ ինչ ունեք, չունեք, հանձնեք, որ հետո ձեզ համար լավ լինի միգուցե...Ինչ խոսք, կուռ տրամաբանությամբ է փայլում Ալիևը: