Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով ժողովրդի պայքարի ոգին. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

Հուլիս 21,2023 15:28

Ստեղծված աղետալի իրավիճակի իրական դրդապատճառների ու պատասխանատվություն կրողների նկատմամբ Արցախի իշխանությունների անհամարժեք արձագանքը քանիցս քննադատության է արժանացել «Արցախի անվտանգության ու զարգացման ճակատի» կողմից: Շարժումը բազմիցս ընդգծել է, որ նման կեցվածքն անհեռանկարային է ու համախմբման համար անկեղծ դիրքորոշում չի կարող դիտվել:

Կարևոր ենք համարում, որ ԱՀ պետնախարարի հրապարակային խոսքում արդեն հնչում են հասցեական շեշտադրումներ, որոնք իրերն իրենց անուններով կոչելու ուղերձ ունեն:

Ողջունելի ենք համարում երեկ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում Պետրոս Ղազարյանի հեղինակային «Հարցազրույց» ծրագրի շրջանակներում Գուրգեն Ներսիսյանի հնչեցրած մտքերը կապված Արցախի շուրջ համազգային համախմբման անհետաձգելիության հետ: Քանի դեռ ՀՀ իշխանությունները հստակ չեն արձանագրում, որ Արցախը եւ Արցախի ժողովուրդը Ադրբեջանի կազմում չեն կարող գոյություն ունենալ եւ համարժեք քայլեր չեն ձեռնարկում, վերահաս աղետը լինելու է համընդհանուր: Պետնախարարի նման շեշտադրումն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի կամքն ու սպասումը:

Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է ամրագրվեն հետևյալ անհրաժեշտ քայլերով.

🔸ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը;

🔸Բացառել Արցախի Հանրապետության անունից որևէ փաստաթղթի ստորագրում առանց Արցախի ժողովրդի համաձայնության;

🔸Հստակեցնել Հայաստանի Հանրապետության հետ ներկա հարաբերությունների կարգավիճակը;

🔸Կոնկրետացնել Արցախի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն բանակցային ձևաչափի, երրորդ կողմի, մասնակիցների, օրակարգի և վայրի հետ կապված հարցերը;

🔸Պաշտոնապես հայտարարել «Հայաքվե» նախաձեռնությանը ԱՀ իշխանությունների աջակցության մասին;

🔸Պահանջել նոր եռակողմ՝ Արցախի Հանրապետություն- Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջանի Հանրապետություն համաձայնագրի ստորագրում;

🔸Ակտիվացնել Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացն այլ երկրների կողմից;

🔸Բացառել անկումային տրամադրություններին նպաստող քայլերը` արթուն պահելով ժողովրդի պայքարի ոգին:

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը պատրաստ է սատարելու՝ հանուն Արցախի բոլոր առողջ ուժերի պայքարի նախաձեռնություններին:

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31