Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Արցախն Ադրբեջանի մաս համարողներին»

Հուլիս 21,2023 16:07

ԱՐՑԱԽՆ ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՄԲ ԿԵՂԾ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՄԱՍ ՀԱՄԱՐՈՂՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության ներկա, թե ապագա որևէ պաշտոնատար անձ, կամ շարքային քաղաքացի՝

  • ով հայտարարում է, կամ կհայտարարի, որ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է Ադրբեջան անվամբ կեղծ կազմավորման տարածքային ամբողջականության մաս, կամ
  • ով հայտարարում է, կամ կհայտարարի, որ Ադրբեջան անվամբ կեղծ կազմավորման600 քառակուսի կիլոմետր տարածքը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը,

այդ պաշտոնատար անձը, կամ շարքային քաղաքացին սրբապիղծ է, դավաճան, առանձնապես ծանր հանցագործ և ՀՀ-ում թուրքադրբեջանական տանդեմի ազդեցության գործակալ:

Այդ պաշտոնատար անձը, կամ շարքային քաղաքացին, այդպիսով, կոպտորեն խախտում է, կամ կխախտի ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, ըստ որի՝ «ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

ՀՀ իրավապահ մարմինները պետք է առանց հապաղելու քննության առնեն նման հայտարարությունները և դրանց հեղինակներին անխուսափելիորեն ենթարկեն քրեական պատասխանատվության:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31