Արայիկ Հարությունյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան, սակայն դրանից հետո ներկայացված տարեկան հայտարարագրերում 2019-2021 թվականների համար Հարությունյանը գրել է, թե բնակարան չի ունեցել: 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Արայիկ Հարությունյանը չի բացատրել, թե ուր է կորել իր բնակարանը: Փոխարենը արդեն 2022 թվականի հայտարարագրում գրել է, որ ձեռք է բերել հիպոթեքային վարկով բնակարան՝ 27 մլն 544 հազար դրամ արժողությամբ:
2022 թվականին Արայիկ Հարությունյանը նաեւ հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում՝ վճարելով 8 մլն 320 հազար դրամ: Թե որքան է հողամասը եւ ինչ նպատակով, հակակոռուպցիոն կազմակերպության անդամը չի մանրամասնել:
Կասկածելի բաներ կան նաեւ Հարությունյանի ստացած եկամուտների մասով: Նրա հանձնած եւ վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 223 հազար դրամ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից: Դարձյալ պարզ չէ, թե ինչ է սա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։