ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհդարանականներին կոչ է արել հաշվի առնել հնարավոր հետեւանքները Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտին միանալու դեպքում եւ գնահատել ռիսկերը այդ համատեքստում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը
«Ինչպես մենք ենք հասկանում, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի դատարանի իրավասությունը բոլոր այն գործերի վերաբերյալ, որոնք նա վարում է: Մեր համոզմամբ, մեր հայ գործընկերների այս քայլը չունի հակառուսական ենթատեքստ, բայց ամեն դեպքում շոշափելի վնաս է հասցնում հայ-ռուսական հարաբերություններին»,-ասել է Վորոբյովը:
Սենատորը հավելել է, որ ներկայումս ՌԴ եւ ՀՀ արտգործնախարարությունները երկկողմանի քննարկումների մեջ են այս հարցի վերաբերյալ:
Թարգմանեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ