«Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, Արցախից հրաժարվելով՝ Հայաստանի հանրապետության համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ միայն ավելացան։ Խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածքը բերեց մեզ կործանման»,- այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում իր ելույթում ասաց պատգամավոր Նելա Գրիգորյանը։
«Մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի, որ միայն միասին մենք կարող ենք դիմադրել հայրենիքի օրեցօր հանձնման այս ազգադավ գործողություններին։ Բոլորս պետք է կոշտ արձագանքենք անհայրենիք ու սրբապիղծ նիկոլական ծրագրերի իրականացմանը։ Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում հայ ժողովրդի համար ընդունելի համարվել որեւէ դեպքում չի կարող։ Իսկ դրա մասին խոսելն անգամ ինքնին հանցագործություն է։ Պետական դավաճանություն եւ վերջապես անպատվում ու անշնորհակալ վերաբերմունք արյուն թափած մեր հերոսների, ազգանվեր մեր սփյուռքահայ բարեկամների եւ ընդհանրապես հայ ազգի նկատմամբ։ Մեր կողմից պետք է ամեն գնով պայքար սկսել եւ բացառել առաջ քաշել այնպիսի գաղափար, որը որեւէ կերպ կկանխորոշի Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում։ Եկեք չմոռանանք, որ առաջին պատերազմի ժամանակ ու դրանից հետո մենք եղել ենք վստահ ու համարձակ, եւ թուրքն ու ադրբեջանցին էին մեզնից սարսափում, քանզի ունեինք հզոր պետություն, բանակ, արժանապատվություն։ Այո, մենք ունենք ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ, բայց Հայաստանի իշխանությունը երբեք չպիտի մոռանա, որ չկա Հայաստան առանց Արցախի եւ չկա Արցախ առանց Հայաստանի։ Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքը եւ հերոսների պատիվը։ Սա պետք է լինի մեր օրվա հրամայականը։ Եվ վերջապես սա պետք է լինի հայի տեսակը, մանավանդ ղարաբաղցու։ Այս բարդ ու ճակատագրական ժամանակաշրջանում մենք իրավունք չունենք անտարբեր մնալ ոչ Նիկոլի, ոչ էլ նրա խունտայի նկատմամբ, Արարատ Միրզոյանի կողմից արված այն հայտարարություններին, որ Արցախն Ադրբեջան է։ Վայ, Ղարաբաղ, տեսեք ով է քո ճակատագիրը որոշում»,- հայտարարեց պատգամավորը։
Նելա Գրիգորյանը հավելեց․ «Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Եվ հենց նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ հայեր, արթնացեք, աղետի եզրին ենք, մենք ոչնչացման սպառնալիքի տակ ենք։ Իսկ Փաշինյանը եւ իր Էռատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար։ Իրենց բանջարաբոստանային կուլտուրաներն ու Ալբերտ Էյնշտեյնի վերաբերյալ գիրքն է հրապարակում այն ժամանակ, երբ Արցախի հասարակությունը, այդ թվում՝ հղի կանայք գոյաբանական խնդրի առջեւ են կանգնած եւ կիլոմետրերով ճանապարհ են հատում՝ իրենց կյանքի ու ազատության իրավունքը ապահովելու կոչով միջազգային հանրությանը դիմելու համար։ Տիկին Էրատո, վերջապես կողմնորոշվեք եւ հրապարակավ հայտարարեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան։ Լավ իմացեք, արցախցուն ձեր օգտագործած սննդամթերքը չի հետաքրքրում, ձեր հրապարակումներն էլ զազրելի են ցանկացած գիտակից մարդուն։ Արցախցին երբեք փախստականի կարգավիճակում չի հայտնվելու։ Ձեր կրկեսային բեմադրություններն Աստծո դատաստանին են արժանանալու, իսկ անձամբ դուք էլ հուսով եմ՝ սովամահ եք լինելու, այն էլ ձեր ամուսնու գրկում։ Վերջում կոչս Նիկոլին՝ դու մնացիր ու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, դու հերոսածին մայր դատող իշխանություն ես։ Այն, ինչ արել ես ու անում ես, չի կարող ներվել, դու պետական հանցագործ ես, դու պիտի ցմահ բանտարկվես ու ապրելու իրավունք չունես։ Հեռացիր, ինչքան կարող ես շուտ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ