Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 58 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հանել է իր «personae non gratae» ցուցակից, որոնք նախկինում այցելել են Արցախ. «Ազգ»

Հուլիս 21,2023 12:38

Երեկ Բեռլինում Հուբերտուսալլե 43-ում բնավորված Ադրբեջանի դեսպանության առջեւ տեղական ժամանակով 17-ին Հսկումի գործողություն էր նախատեսված, ինչպես ծանուցել էր Թեսսա Հոֆմանը, որ Արցախի օրհասական վիճակի մասին ահազանգում է «Վտանգված ազգերի կազմակերպության» միջոցով: Վերջինս ԳԴՀ կանցլերին, ԱԳ նախարարին հորդորում է անհապաղ գործել: Իսկ Ադրբեջանը… քանի նրա հայատյացության երախը չեն փակում, հրեշի լեզուն ու գլուխը չեն կտրում, նա կաշառատվության նոր ձեւ է գտնում. այժմ սիրաշահում է միջազգային ԶԼՄ-ներին. երեկ Բեռլինում պաշտոնավարող դեսպան Աղաեւը թվիթերյան գրառմամբ ծանուցեց, որ պաշտոնական Բաքուն 58 օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում՝ 15-ը Գերմանիայից, հանել է իր «personae non gratae» (persona non grata եզակի ձեւի հոգնակին է- Ան. Հ.) օտարերկրյա քաղաքացիների ցուցակից, որոնք նախկինում այցելել են «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Այդպիսով, իբր, հանվել է նրանց՝ Ադրբեջան մուտքի արգելքը:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31