Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկու խումբն էլ, աղանդավորների համառությամբ փորձում է առաջ մղել իր տեսակետը, թե Հայաստանի ու Արցախի փրկությունը Եվրոպայի կամ Ռուսաստանի վասալը լինելու մեջ է. «Հրապարակ»

Հուլիս 21,2023 12:11

Գիտե՞ք, թե ինչ տհաճ է կողքից հետեւել երդվյալ արեւմտամետների կամ ռուսամետների դրսեւորումներին։ Երկու խումբն էլ, աղանդավորների համառությամբ եւ նվիրվածությամբ, փորձում է առաջ մղել իր տեսակետը, թե Հայաստանի ու Արցախի փրկությունը Եվրոպայի կամ Ռուսաստանի վասալը լինելու մեջ է։ Եվ նույնքան եռանդուն փորձում են ապացուցել, որ «կոնկուրենտ ֆիրմայի» տեսակետն ապուշություն է, ստորություն, դավաճանություն հայկական շահին։ Այս խմբերի բանավեճն անհնարին է, որ առանց ծանր վիրավորանքների ու հայհոյանքների ընթանա։ Ամեն մեկը հարյուր (իրենք ասում են՝ հազար) տոկոս համոզվածություն ունի, որ իր տեսակետն է միակ ճշմարիտը․ որ, մի դեպքում, Ռուսաստանի հետ բարեկամությունն է մեզ կործանել, հասցրել այս վիճակին, մյուս դեպքում՝ ԱՄՆ-ն ու Արեւմուտքն են մեզ փուռը տվել։

Այնուամենայնիվ, անչափ տխուր է, որ Հայաստանն ու Արցախն այլեւս մեկ միասնություն չեն եւ միասին չեն պայքարում հայ ժողովրդի ապագայի համար՝ լինի Հայաստանում, թե Արցախում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31