Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մենք ունենք խնդիր՝ մեզ այս երկրի տերը զգալու մեջ: Ոչ թե տեր՝ իրավունքների, այլ տեր՝ պարտավորությունների՝ երկրի հանդեպ. Ռուբեն Բաբայան. «Հրապարակ»

Հուլիս 21,2023 11:04

Զրուցել ենք Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ։

– 2021 թ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցեցիք նաեւ Դուք։ Ժամանակին կարծում էիք, որ երկու ազգերի տարբեր ոլորտները ներկայացնող երիտասարդների համագործակցության հարցում հեռանկար կա։ Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ նույն տեսակետի՞ն եք։

– Հիմա էլ եմ կարծում, որ հեռանկար կա: Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ մեր ազգն այս հողում ապագա չունի: Իսկ հանդիպումները նաեւ այսօր են տեղի ունենում: Բազմաթիվ հարթակներում՝ մարզական, գիտական, մշակութային եւ այլն: Եվ եթե կարելի է իրար հետ մարդավարի շփվել ամերիկացիների, ֆրանսիացիների, վրացիների, ռուսների… ներկայությամբ, ի՞նչն է խանգարում դա անել tet-a-tet ադրբեջանցիների հետ։ Հեշտ չէ անցնել այդ ճանապարհը, բայց պատասխանատվությունը սեփական ժողովրդի հանդեպ ավելի կարեւոր է, քան «հայրենասերի» էժանագին հեղինակություն ձեռք բերելը:

– Սիրում ենք կրկնել, թե մշակութային ազգ ենք, մինչդեռ անհաղորդ ենք մշակութային գործընթացների, խնդիրների հանդեպ։ Ապրում ենք նյութականացված կյանքով, սպառողի հոգեբանությամբ, առանց մշակութային արժեքների։ Ի՞նչ անել, որտե՞ղ ենք թերացել։

– Կարծում եմ՝ խնդիրը մշակույթն ու ժամանցը նմանեցնելու մեջ է։ Մշակույթն ազգի հիգիենան է: Արդյո՞ք մենք մաքուր ենք ապրում: Մաքուր՝ բառի բուն իմաստով: Իսկ կեղտոտ է ապրում նա, ով տեր չէ: Մենք ունենք խնդիր՝ մեզ այս երկրի տերը զգալու մեջ: Ոչ թե տեր՝ իրավունքների, այլ տեր՝ պարտավորությունների՝ երկրի հանդեպ:

Արա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31