Արցախում վիճակը շատ ծանր է, երեխաներն օրերով սոված են մնում: Ինչպե՞ս է պետք դրան արձագանքել այստեղ՝ կուշտ եւ անվտանգ (առայժմ) Երեւանում: Պահանջել բոլորից, որ սրճարաններ չգնան, ծնունդ-կնունք չանեն, իրենց առօրյա գործով չզբաղվեն, ինձ թվում է՝ սխալ եւ անարդյունավետ ճանապարհ է: Ամեն մեկն իր անձնական կյանքն այնպես է դասավորում, ինչպես ինքն է հարմար գտնում: Հորդորել քաղաքացիներին որոշակի տակտ դրսեւորել աղետալի վիճակում գտնվող հայրենակիցների հանդեպ՝ դա, ինձ թվում է, տեղին է: Առավել եւս, երբ կան մարդիկ, որոնք ոչ միայն անտակտ են, այլեւ չարությամբ, ատելությամբ ու ագրեսիայով են լցված:
Այդ ագրեսիան, իհարկե, ունի հոգեբանական բացատրություն: Երբ մարդը փակում է իր ականջները, ոտերը խփում է գետնին եւ գոռում է՝ «չեմ ուզում լսել Արցախի մասին» (համարեք դա փոխաբերություն, որը հոգեբանական վիճակն է նկարագրում), նա այդպիսով պաշտպանվում է՝ եթե կարճ ձեւակերպենք, պաշտպանում է իր հոգեկան անդորրը: Նույն մեխանիզմն է գործում, երբ նա ասում է՝ «նախկինները թալանել են, ռուսները մեզ քցել են, խեղճ Նիկոլն ի՞նչ անի»: Եթե նա այսպես չասի, ապա ստիպված կլինի բացատրել, թե ինչու է 2021 թվականին «խեղճ Նիկոլին» ձայն տվել: Իսկ եթե բացատրի, ապա գոնե մասամբ պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի վերջին երկու տարվա մարդկային եւ տարածքային կորուստների համար:
Բայց, կրկնեմ, այն, թե ինչպես են իրենց դրսեւորում մասնավոր անձինք, իրենց անձնական գործն է: Իսկ ինչպես են իրենց պարտականությունները կատարում ՀՀ իշխանությունները, դա անձնական խնդիր չէ: Ի՞նչ են նրանք անում, որպեսզի արցախցի երեխաները սոված չմնան: Այդ հարցին կա երկու պատասխան՝ ոչ պաշտոնական ու անկեղծ, եւ պաշտոնական ու կեղծավոր: Առաջինը տվել է ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ այդ երեխաները նրանց պատասխանատվության շրջանակներից դուրս են, չէ՞ որ հայեր են ապրում նաեւ Գլենդեյլում, Ջավախքում, Ավստրալիայում:
Պատասխանի երկրորդ՝ պաշտոնական տարբերակն է՝ «մենք միջազգային հարթակներում կռիվ ենք տալիս արցախցիների իրավունքների եւ անվտանգության համար»: Բայց 2021 թվականի ընտրություններից առաջ նույն իշխանությունները խոստացել էին կռիվ տալ Արցախի ինքնորոշման եւ «անջատում հանուն փրկության» թեզի համար: Հետո հայտարարեցին, որ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է:
Կարդացեք նաև
Հիմա մենք իրավունք ունե՞նք կասկածելու «հանուն անվտանգության եւ իրավունքների» իրենց «կռվի» վերաբերյալ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Արցախպրեսի» լուսանկարներում՝ Ստեփանակերտի դատարկ խանութները
Հարգելի պարոն Աբրահամյան
Իրականում այսպես կոչված <> , որն իրականում ուրիշ երկրների շահեր սպասարկող խմբակ է /շատ մեղմ ասած, որ չարգելափակվենք/ այդ ամենն անում է իրա ընտրազանգվածի և <> ասող մարդկանց, հատկապես մտավորականնության և <> թեզերը առաջ տնողների /հատկապես ժուռնալիստների/ օգնությամբ։
Եթե Ձեր ասած քաղաքացիներն այդ վիճակներից դուրս չգան, ուրեմն 680,000 հետ հավասար պատասխանատվություն են կրում դրա համար
Իրադարձությունները, այդ թվում՝ արտաքին քաղաքականությունը, չեն որոշվում մեկ շահագրգիռ կողմի մոտեցմամբ։ Եթե ինչ-որ մեկն ուզում է ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան քննարկել, էլ ուր մնաց՝ փորձել ինչ-որ բան համոզել, ապա անհրաժեշտ է, որ մյուս կողմը ցանկանա լսել և մտնել նման քննարկումների մեջ։ Այս կերպ արդյունքի հասնելու
կարողությունն ապահովում է քաղաքական, ռազմական և տնտեսական ճնշումը։ Պատկերավոր ասած, թեթև քաշային կարգում գտնվող որևէ մեկը, մեղմ ասած, հիմար է, եթե ակնկալում է ստիպել ծանր քաշայիններին ծառայել իր օրակարգին: Նա կարող է հայտարարություններ անել, բողոքել, հումանիզմի կոչ անել, դիմել դատարաններ և հույս դնել ինչ-որ մեկի պաշտպանության վրա։ Կամ կարող է ինքնուրույն կառուցել իր հարաբերություններն արտաքին աշխարհի հետ՝ ելնելով իր հնարավորություններից։
Իմ կարծիքով երկրորդ ճանապարհը հարգանքի է արժանի, իսկ առաջինը՝ վտանգավոր արկածախնդրություն է։
Թեթեւ քաշային, բայց ծանր կրծքային եւ խոշոր կոկաինային, ազգակործան պատուհասը որոշել է հոգով-սրտով ծառայել թուրքական օրակարգին: Թե բա՝ հույսներս դնելու ենք միմիայն թուրքական յաթաղանի (այսինքն՝ խաղաղության օրակարգի) վրա, հարգանքի արժանի միակ ճանապարհը թուրքի ստրուկ լինելն է: Դե իսկ արժանապատվություն, ազատություն, պայքար սուտ բաներ են, մարդ լինելը շատ վտանգավոր արկածախնդրություն է… 🙂
…Մի խմեք էշի կաթ և այցելեք կովերին ,also!
Եթե կմնա հայ, որը չի ամաչի հայ լինելուց գուցե կուզենա իմանալ թե ինչպես էր հանգչում Հայաստանը: Ահա պարզ սխեման` 2018-ի սկսած ամեն գարուն նիկոլը սերմեր (թեզեր) էր ցանում, ամռան ամիսներին հայկական ԶԼՄ-ները հոդվածների միջոցով տարածում-աճեցնում էին թեզերը, աշնանը թշնամին բերք էր հավաքում` պատերազմում էր կամ օգտվելով հայկական ԶԼՄ-ների սփռած ահ-սառսափից, բարոյալքումից պարտադրում պայմանագրեր:
Ասորաց արժանապաիվ հեռանալն պատմության ասպարեզից պահում է նրանց մարդկության հիշողության մեջ: Մեզ հետ կամաչեն առնչվել ապագայի մարդիկ: Ու չեն փրկի ոչ Մ.Մաշտոցը, ոչ Տ.Պետրոսյանը, ոչ Ա.Խաչատրյանը կամ Սայաթ-Նովան կամ Ս. Փառաջանովը կամ Ե.Չարենցը, կամ Մ.Ավետիսյանը…Նույնիսկ Շ.Ազնավուրի հետ չեն կամենա լինել նույն ազգի մարդ:
Կարդացեք այս հոդվածը ու համոզվեք ինքներդ թե ինչն է քարոզվում բացատրելի, ընդունելի և մարսելի… նիկոլը հո չէր հրահանգել իջեցնել բարոյականության նշաձողերը: Ինքնակամ իջեցնում են, երևի նիկոլը հազիվ հասցնում է թխել նոր ձևակերպումը:
Հայրենիք ենք կորցնում, մարդը (Ա.Ա.) կասկածելու իրավունքից է խոսում…
“Հիմա մենք իրավունք ունե՞նք կասկածելու «հանուն անվտանգության եւ իրավունքների» իրենց «կռվի» վերաբերյալ:”
Ո՛չ, իրավունք չունեք: Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես կասկածի տակ դնել մեր հզոր վարչաղետի, մեր սրտի փռչապետի, մեր ազնվագույն քրչապետի հանճարեղ մտքերը եւ չքնաղ գործերը: Ընդամենը հինգ տարի է անցել, իսկ դուք արդեն խիզախորեն կասկածելու իրավունք եք հայցո՞ւմ: Ախր, կասկած-մասկած չկա, թողեք հրաշք ջահելները մի քիչ էլ աշխատեն, թքեն, ց..ն, էլի. մի խանգարեք, մեր մեծարգո պատուհասին՝ ավարտին հասցնելու իր վզին դրած պատասխանատու ինտեգրացիոն գործերը: Ստոր հերյուրանքներ են, թե իբր ինտեգրացիա նշանակում է սպանդ. անվտանգության եւ իրավունքների ինտեգրացիոն կռիվը մենք անկասկած հաղթելու ենք: Արցախի Նիկոլարայիկի վրանը վկա. ինտեգրացիա կա, կա ինտեգրացիա…
Վարչակարգի անդամների անձնական, կենցաղային վարքագիծը, այժմու կացութեան մէջ, քստմնելի է: Անհանդուրժելի: Բայց անակընկալ չէ: Նրանց հանրային, ի պաշտօնէ ելոյթները՝ նոյնպէս:
Սակայն կարելի չէ ըսել որ Փաշինյանը, ինք, չի աշխատում: Բառացիօրէն՝ անդադար, աշխատում է: Գլուխը պատէ պատ է զարնում, տեւաբար: Ապարդիւն աշխատանք է անշուշտ, զուր քրտինք է, դատարկ շարժում եւ աղմուկ, բայց գոնէ՝ փորձում է:
Արցախի ամենահրատապ խնդիրը, բնակչութեան ուտելիք հասցնելն է: Ես դեռ ընդունելի բացատրութիւն մը չեմ գտած, թէ ինչու խաղաղապահները չեն զբաղւում այդ կենսական խնդրով: Արդեօք այս չէ՞ ըսել ուզածը Փաշինյանին, ամէն անգամ որ – թէկուզ շատ անճարակ, անպատշաճ եւ անճոռնի կերպով, ոճով եւ բառապաշարով -, նա կը յայտնէ թէ այդ խնդիրը իր կառավարութեան պատասխանատւութիւնը չէ:
Քննարկման արժանի են ոչ թե անձերը, այլ երեւույթները, գաղափարները, մոտեցումները։ Ցավալի է, որ կոնկրետ անձի նկատմամբ պաթոլոգիական ատելությունն այնքան է ստվերում գիտակցությունը, որ ինչ-որ անհավանական մոլուցք է ծնում: Եթե ինչ-որ մեկը մեր ժողովրդի ու պետության ճակատագիրը կապում է մեկ անձի արարքների հետ, ապա սա
ավելի շուտ խոսում է տվյալ անձի հսկայական պատմական մասշտաբների մասին։ Ըստ իս՝ նման ուռճացումը և դիվահարությունը պայմանավորված է նյարդային հավասարակշռության կորուստով/խանգարմամբ, կամ կանխամտածված քարոզչական հնարք է: Հուսանք,
որ մարդիկ վաղուց դիմադրողականություն են զարգացրել թե՛ առաջինի, թե՛ երկրորդի նկատմամբ։ Գոնե սա երեւում է մեր համաքաղաքացիների պահվածքից, քիչ բացառություններով:
Հարգելի Հ.Շ., խնդիրը նրանում է որ ի սկզբանե փաշինյանը գիտակցում ե որ ապարդյուն աշխատանք է անում: Օրինակ բերեմ Բրյուսել իր (և տիկնոջ) վերջերս կատարած ուղևորությունից մի իրավիճակ: Մամուլը տպեց մի ֆոտո, որում նիկոլը ձախից է և խեղճահարված, մի տեսակ անհարմար զգացողի տեսքով փորձում է Միշելին փոխանցել պաշտոնական նամակ Արցախից: Միշելը ձեռքերը չի մեկնել, որ վերցնի նամակը: Պարզապես նայում է այդ փաթեթին: Համաձայն այս ֆոտոյի նիկոլը գոնէ փորձում է: Բայց իրականում և նա և Միշելը քաջատեղյակ են, որ այս կոնտակտը չունի ոչ մի պաշտոնական արժեք` այն տեղի է ունենում միջանցքում, չի արձանագրվում, քանի որ պաշտոնական հանդիպման պրոտոկոլից դուրս է: Միշելը չունի ոչ մի պարտավորություն ընթացք տալու այս նամակ-ուղերցին: Սակայն ֆոտոն արվել է` Միշելը աջակցեց նիկոլին պահպանել պատրանքը թե իբրեվ նա ինչ որ բան է փորձում անել: Ի հատուցում, նիկոլը խաղում է համաձայն Միշելի (=ալիևի) գծագրերի: Ինչ Հայաստան, ինչ Արցախ,… Անճար, տգետ, մեկը հանուն իր աշխատավարձի վարի է տալիս Հայաստան աշխարհը…