Tert.am. Արցախում գյուղատնտեսական բերքահավաքի հետ կապված աշխատանքների մոտ 70 տոկոսն անկատար է, և այլևս հնարավոր չէ շարունակել։ Այս մասին Հ1-ին տված հարցազրույցում ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Մասնավոր ոլորտում աշխատատեղերի համատարած կրճատումներ են, գործազուրկների մեծ բանակ կա, որը ֆինանսական, առումով մեծ ծանրաբեռնվածություն է պետության համար»,- ասաց Ներսիսյանը։
«Ստեփանակերտում հանրային տրանսպորտը չի աշխատում։ Եվ նվազագույն չափով ուղղակի շրջանների կապն ենք փորձում ապահովել Ստեփանակերտի հետ։ Եվ սա կրկնում եմ, նվազագույն չափով»,- ասաց պաշտոնյան։
Ըստ նրա՝ խնդիր կա նաև աղբահանության հետ կապված, որը կարող է առաջացնել համաճարակային ու սանիտարական լրջագույն խնդիրներ։
Կարդացեք նաև
Ներսիսյանը նաև խոսեց, եթե ինչ քայլերի է դիմում ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխման ժամանակ՝ այնտեղ ներգրավելով բժիշկների։
«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց «Կարմիր խաչի» առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասաց պետնախարարը։
«Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծեց Գուրգեն Ներսիսյանը։
Ի՞նչ մտքեր են գալիս նկարին նայելիս ու Ստեփանակերտի իրադարձություններին հետևելիս:
Նախ, նկարի մարդու արտաքինը (քիթ մռութը) ոչ մի կերպ չի ասոցացվում Արցախում տիրող իրավիճակի հետ: Մինչդեռ ինքն էր, կարծես, հորդորում, որ Արցախից հանդիսությունների նկարներ համացանցում չդնեն: Երկրորդ, Արցախի իշխանությունների՝ վրաններ իջնելն ու 3 օր այնտեղ մնալը, ինչպես նաև Սամվել Բաբայանի ու մյուս պաշտոնյաների հայտարարությունները պարզ ցույց են տալիս, թե ուր են տանում արցախցիների պայքարը: Երրորդ՝ ավելի ընդհանուր եզրակացություն. այն, ինչ կատարվում է Հայաստանում (Արցախը՝ ներառյալ), կարելի է նկարագրել՝ վերաձևելով Լենինի հայտնի սահմանումը (Коммунизм — это есть советская власть плюс электрификация всей страны). «Կազմաքանդումը* ՔՊ-ական իշխանությունն է, գումարած ամբողջ երկրի նիկոլացումը»:
*Առաջին նախագահի սիրած բառերից: