«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը ևս 3 ամսով երկարաձգելու իշխանական մոլուցքը, բնականաբար, որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ և միայն պատռում են այն մարդկանց անբարոյական դիմակները, ովքեր համաձայնվել են Փաշինյանի հանցակիցը դառնալ:
Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպել եմ գեներալին, ով իրեն հատուկ սառնասրտությամբ է արձագանքում իշխանության կանխատեսելի քայլերին` ևս մեկ անգամ շեշտում, որ մինչև վերջ պաշտպանելու է իր սկզբունքներն ու դիրքորոշումը:
Գեներալի անհանգստությունը կապված է ոչ թե իր անազատության մեջ գտնվելու, այլ Հայաստանի ու Արցախի թուրքացման գործընթացներով:
Կարդացեք նաև
Գրիգորի Խաչատուրովին բանտում հավերժ չեն կարող պահել, իսկ իշխանությունների անբարոյական վարքագիծը հավերժ կդաջվի նրանց սերունդների վրա: