Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԴ-ն բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով նրա փաստաբանների միջնորդության մասին որոշումը կհրապարակի օգոստոսի 4-ին

Հուլիս 20,2023 22:30

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր շարունակվեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, նրա տիկնոջ եւ փեսայի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Պատասխանող կողմի փաստաբանները միջնորդել էին կիրառել հայցային վաղեմություն, եւ այսօրվա նիստում դատարանին ներկայացրին դրանց հիմնավորումները։ Արամ Հարությունյանի եւ նրա տիկնոջ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը Aravot.am-ին նիստի ավարտին ասաց․ «Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն կիրառելը դատավարության այն միջնորդությունն է, որը երբ ներկայացնում ես, մնացած հարցերը սպասում են մինչեւ այդ հարցը վերջնական լուծում ստանա։ Դրա շրջանակներում ապացույց ենք ուսումնասիրում, հիմնավորումներ ենք ներկայացնում, որից հետո դատարանը կամ որոշում է կիրառել հայցային վաղեմություն եւ մերժում է հայցը, կամ որոշում է հայցային վաղեմություն չկիրառել եւ գործի քննությունը շարունակվում է»։

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Սիրո Ամիրխանյանը առարկեց պատասխանող կողմի միջնորդության դեմ եւ արտահայտեց միջնորդությունը մերժելու իր դիրքորոշումը։

Լսելով կողմերին՝ դատավոր Կարապետ Բադալյանը այսօր որոշում չընդունեց։ Նա գնաց խորհրդակցական սենյակ՝ միեւնույն ժամանակ հնարավորություն տալով պատասխան կողմին գրավոր տեսքով հավելյալ դիրքորոշում ներկայացնել, որից հետո որոշումը կհրապարակի օգոստոսի 4-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31