Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքներ են պետք․ ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Հուլիս 20,2023 22:40

1lurer.am. Ցավոք, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը զարգանում է բացասական սցենարով․ հումանիտար ճգնաժամը խորանում է։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում։

«Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն Լաչինի միջանցքի ապաշրջափակման, երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի վերսկսման, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարումը վերականգնելու համար։ Կարծում ենք նաև, որ այս պայմաններում մեծանում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուտափույթ փոխհամաձայնեցման կարևորությունը՝ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։ Հիմք ենք ընդունում այն, որ սույն համաձայնագրի անբաժան մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի և հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ կատարումը, ներառյալ՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասել է Լուկաշևիչը:

Նա վերահաստատել է ռուսական կողմի տրամադրվածությունը՝ ակտիվորեն նպաստելու Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջխաղացմանը։

«Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի  Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»,- եզրափակել է դիվանագետը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31