Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ

Հուլիս 20,2023 22:20

1lurer.am. Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ելույթ է ունեցել կազմակերպությունում ԱՄՆ գործերի հավատարմատար Քեթրին Բրաքերը։

Նա ողջունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հանդիպումների անցկացումը, այդ թվում՝ հուլիսի 15-ին Բրյուսելում և հունիսի 27-29-ը՝ Վաշինգտոնում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, երկխոսությունը և հարաբերությունների կարգավորումը՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի, ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից հրաժարվելու՝ Հելսինկյան եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքների հիման վրա, մնում են առաջ գնալու միակ ճանապարհը»,- շեշտել է դիվանագետը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ Բրաքերը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի վատթարացման ռիսկ կա։

«Մենք կրկին կոչ ենք անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնացող կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31