Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Հուլիս 20,2023 22:00

1lurer.am. ԵԱՀԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Անն-Քրիստի Կարլսենը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում իր ելույթում խոր մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման ու ահագնացող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։

«Մենք ամենավճռական կերպով կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը՝ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է դիվանագետը:

Նա նշել է, որ Նորվեգիան աջակցում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը պայմաններ կստեղծեին տարածաշրջանի ավելի լավ ինտեգրման և բարգավաճման համար։

Դիվանագետն աջակցություն է հայտնել ԵՄ միջնորդությամբ ընթացող բանակցություններին, միևնույն ժամանակ, կոչ արել կողմերին սերտորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ կայունության հասնելու նպատակով։

«Վերջապես, ես կցանկանայի ընդգծել, որ մենք հասել ենք այս կազմակերպության պատմության կրիտիկական կետին: Այս խաչմերուկում կանգնած՝ մենք պետք է ճիշտ որոշումներ կայացնենք, որպեսզի կառուցողական և նախաձեռնող ներդրում ունենանք ընդհանուր խնդիրների լուծումներ գտնելու գործում: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի վերջին ջանքերն այս ուղղությամբ»,- եզրափակել է ԵԱՀԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31