Տրոլեյբուսային №10ա երթուղին այսօրվանից կսպասարկի նաև կին վարորդ: Անժելա Պողոսյանը նոր է միացել «Էլեկտրատրանսպորտ» ընկերության թիմին. աշխատանքը պատասխանատու է, քաղաքին ու բնակիչներին ծառայելը՝ հաճելի պարտականություն: Առաջիկայում, ի դեպ, տրոլեյբուսային երթուղիներում աշխատող կին վարորդների թիվը կավելանա:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն