Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է

Հուլիս 20,2023 18:13

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում («Աղբյուր» ճամբար, Կոտայքի մարզ, քաղաք Ծաղկաձոր) իրականացվող զննման ընթացքում պարզել են, որ ճամբարի խոհանոցն աշխատում է իրավական նորմերով նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով:

Մասնավորապես՝

սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ,

պահեստների պատերը չունեն հարթ մակերես, չեն գտնվում նորոգ վիճակում, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող ու լվացվող նյութերից,

պահեստների առաստաղները նախագծված և կառուցված չեն այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

բացվող պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող «Աղբյուր» ճամբարի հանրային սննդի օբյեկտի՝ խոհանոցի, արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31