Տեղական արտադրանքի գներն Արցախում շարունակում են մտահոգիչ մնալ: Հատկապես այն իրողության ֆոնին, որ ամեն օր նոր հիմնարկներ են փակվում և ամեն օր ավելանում է եկամտի աղբյուրը կորցրած մարդկանց թիվը: Պետական նախարարի՝ այսօր հրավիրված խորհրդակցության առանցքային թեման դա էր: Հույսը, որը տեղական արտադրանքի գները ինքնուրույն կկարգավորվեն, չարդարացավ: Կկիրառվեն օրենքով սահմանված միջոցները: Պատասխանատուները հույս ունեն, որ արդյունքը շուտով տեսանելի կլինի:
Արցախի Հանրային Հեռուստատեսություն