Արցախում մարդասիրական ճգնաժամը ժամ առ ժամ խորանում է․ քաղցած ընտանիքներ ու երեխաներ, թերսնում, հոգեկան լարվածություն եւ հոգեբանական ծանր իրավիճակ։ Հայաստանում եւ Արցախում բողոքի ցույցեր են ընդդեմ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Ստեփանակերտից հայտնում են, որ վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ, որի պատճառներից են սթրեսը, թերսնուցումը։
Յուրաքանչյուր ողջախոհ անձ ապրումակցում է արցախցիներին, բայց սրան զուգահեռ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը սոցիալական ցանցում անհոգ կյանքի լուսանկարներ է հրապարակում։
Երեկ նույնպես նա իր այգու բերքի լուսանկարն է հրապարակել։ Սրանից ընդամենը մի քանի ժամ առաջ պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն էին բողոքի ցույց անում, փակել էին Բաղրամյան պողոտան, նրանք Նիկոլ Փաշինյանին խնդրում էին հանդիպել իրենց հետ, լսել իրենց, գտնել իրենց զավակներին։ Երեկ այս ծնողներին որեւէ պաշտոնյա չընդունեց։ Չընդունեց նույնիսկ Աննա Հակոբյանը, այն Աննա Հակոբյանը, որը պատերազմից օրեր առաջ խաղաղության կոչեր էր անում, կանացի հոգատարության եւ սիրո մասին գրառումներ էր անում։
Երեկ այդ մայրերը միայնակ էին մնացել, իրենք իրենցով բողոքի ցույց էին անում, ու թեեւ ծնողները Աննա Հակոբյանի հետ հանդիպում չէին էլ պահանջում, բայց թերեւս ապրումակցելու, կանանց վիշտը կիսելու համար արժեր, որ տիկինը խոսեր նրանց հետ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ որդեկորույս, անհետ ու անհայտ կորած տղաների ծնողներին լսելիս մարդու սիրտ է նվաղում, անհնար է անտարբեր մնալ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ 2018-ին Աննա Հակոբյանն Արցախում ասում էր․ «․․․Ես վստահ եմ, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունը չունենալ, եւ ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջեւ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները»։
Կարդացեք նաև
Արցախում մայրը երեխաների համար սնունդ հայթաթելու համար կիլոմետրեր է կտրում, երեխաներին տանը թողնում, հետո նրանց մահացած գտնում, իսկ Աննա Հակոբյանն իրենց այգու բերք ու բարիքի լուսանկարներն է հրապարակում։
Երեկ Աննա Հակոբյանի ընտանիքը հավանաբար համեղ ու կուշտ ընթրիք է վայելել։ Համենայնդեպս նրա հրապարակած կողովով բանջարեղենի լուսանկարից ու գրառումից այդ տպավորությունն է։ «Մեր այսօրվա ընթրիքը պատրաստեցի մեր աճեցրած բանջարեղեններով», -գրել է Աննա Հակոբյանը։
Նրա այս եւ իհարկե այլ լուսանկարներին օգտատերերը սովորաբար բուռն են արձագանքում։
Բանջարեղենի լուսանկարի տակ մեկնաբանություններում օգտատերերը նրան հիշեցրել են՝ հայերենում «բանջարեղեններ» չկա, բանջարեղեն գոյականը հոգնակի թիվ չունի։
Հետո հիշեցրել են քաղցած արցախցիների մասին, թեեւ կասկածում ենք, որ նա այդ մասին չգիտի։
«Տիկին, ձեզանից մի քանի կմ էն կողմ մարդիկ արդեն հացի խնդիր ունեն: Այլ երկրի բնակիչներ չեն, ձեր հայրենակիցներն են: Նենց տպավորություն ա, որ կամ բանից անտեղյակ եք կամ էլ միտումնավոր ծաղրում եք էդ մարդկանց: Բարի ախորժակ», «սադիստը էլ ինչպես է լինում։ Էստեղ լիքը արցախցիներ են կարդում…»,
«Դուք արդեն ոչ թե PR մասնագետի, այլ կոնկրետ հոգեբույժի կարիք ունեք », «Արցախում խանութները դատարկ են էսի գովազդ է անում, ոնց էլ չի ամաչում», «Երանի Արցախում ապրող մարդիկ էլ կարողանային այսօր առողջ ու համեղ ճաշեր եփել․․․»,
«Իսկ Արցախի երեխաները այսօր կքնեն քաղցած. նրանց մայրերը ոչինչ չունեն պատրաստելու իրենց երեխաների համար։ Կարևորը՝ դուք հանկարծ սոված չմնաք»,-գրել են օգտատերերը։
«Անուշ վայելեք Ձեր աճեցրած բարիքները։ Օրինակելի տանտիրուհի», «ԵՍ ԵԼ ՀԵՆՑ ԳԻՏԵՄ ԴՈՒՔ ԱՄԵՆ ՕՐ ԱՍԱՏՐԻՆԱՅԻ ԽՈՐՈՎԱԾ ԵՔ ՈՒՏՈՒՄ, ՓԱՍՏՈՐԵՆ ՄԵԶ ՆՄԱՆ ՀԱՄԵՍՏ ԱՊՐՈՂ ԵՔ», «Առողջ ուտեք,վարչապետիս էլ խնդրեմ ասեք, թող ժամանակ գտնի ճաշակելու»,-գրել են օգտատերերը։
Մեկ այլ օգտատեր էլ գրել է․ «Իհարկե լավ է, որ հայ կինը կարող է բույսեր աճեցնել, բայց ոչ այս պահին երկրի ղեկավարի կինը։ Դրա փոխարեն կարող եք գոնե ձեր ճանաչած ու չճանաչած առաջին տիկիններին խնդրել, հորդորել, համոզել որ գոնե օդային միջանցք բացվի, ինչի նախադեպերը շատ կան։ Էդ ժամանակ ավելի շատ ու համեղ բանջարեղեններ բոլորս էլ Ձեզ նվեր կտանք մեծ սիրով»։ Այս մեկնաբանության հեղինակին արձագանքելով մի կին փորձել է սատար կանգնել Աննա Հակոբյանին․ «Տիկինն ինչ էլ անի, միշտ նրան հակադարձող է հայտնվում… Նա անում է շատ ավելին, քան երբևէ արել են նախկինների կանայք…»։
Հակոբյանի այս լուսանկարների տակ այս պահին 446 մեկնաբանություն կա, մեկ ժամ առաջ դրանք 460-ին մոտ էին։
Անեծքներով մեկնաբանություններ գրողներ էլ կան, մեծ մասը բարի ախորժակ է մաղթում, հիանում, ու նրանցից շատերը ֆեյքեր են, ոմանք՝ «հեղափոխության պաշտպաններ»։
Աննա Հակոբյանն, ի դեպ, ֆեյսբուք սոցիալական ցանցում երկու օգտահաշիվ ունի, մեկը՝ պաշտոնական էջն է, ներկայանում է որպես հանրային գործիչ, մյուսը՝ անձնական էջն է, որով ներկայանում է որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր։ Հակոբյանն անձնական էջում նույնպես տեղադրել է երեկվա բանջարեղենի լուսանկարները, որոնց մեկնաբանությունները 1,200-ից անցնում են։ Մարդիկ կրկին դատապարտում են նրա այս վարքագիծը, հիշեցնելով՝ արցախցիները սոված են։
«Ու թող Արցախցի երեխաների աչքերը անընդհատ Քո երազներում հայտնվեն, ու թող չքնես Արցախցի մայրիկների ձայնից, որ կարծես շշուկով կամ էլ անճարությունից գոռալով իրենց երեխաների համար ԿՅԱՆՔ ԵՆ խնդրում, ու թող տառապես, տանջվես, չքնես երբեք… Ձեր Արփին ուզում է ապրել, ուզում է կոնֆետ ուտել, ուզում է ուղղակի գալ տուն և այդ Քո «բանջարեղենով» պատրաստածով սնվել, որ չթուլանա, որ չընկնի խաղալուց վիտամինների պակասից, ինչպես Արցախցի մանուկը, որ ամեն անգամ տուն գալիս տեսնում է սեղանին չոր դրված կարտոֆիլ կամ լոբի… հաճախ սառած, չէ որ լույս չկա տաքացնելու։ Սթափվեք, հերիք է, ԴՈՒ էլ մայր ես, դու էլ ունես Արփի, Արցախում բոլոր երեխաները Արփիի աչքերով քեզ են նայում, քեզ են սպասում, հերիք է գործի անցիր, փրկիր երեխաներին արհավիրքից, եթե սրտումդ գոնե մի թիզ մարդկություն է մնացել` փրկիր, միգուցե Աստված էլ քեզ կփրկի, որովհետեւ դժոխքից հետ ճամփա չկա Աննա…»,-գրել է օգտատերերից մեկը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հրաշալի է. ամուսինը հրատապ այցելում է խելացի անասնագոմ, ուր կովերը նրան սիրում են ու ողջունոմ։ չափազանց խելացի հարցերի պատասխաններն է ստանոգմ( գյուղազի տղա լինելով հանդէեձ մինչ այսօր չի իմացել մարդը), կինն էլ հետույքն եվ ազդրերն է ցուցադրում։ պահ պահ Ամերիկայի Նախագահի կնոջից Միշել Օբամայից օրինակ է վերցրել։ Չէ, հաստատ մի լորջ բան է կատարվում այդ ընտանիքի հետ։
Կարդացի որ ջնջվում են որոշ մեկնաբանություններ։ Այդպես էլ սպասելի էր։ Օրինակ ես կջնջեի նրան տիկինով դիմողների մեկնաբանությունը։ Նրանից ինչ՞ տիկին։ Տիկին կլիներ եթե ասենք չ՛եղարկեր իր այցը իր մանկլավիկների հետ հենց այն նույն օրը, երբ դժնդակ օրը գուժեց 14 զինվորների մահը։ Հիմա էլ Արցախի անելանելի օրերն են։ իրեն ինչ։ Սրանք բոլորը կրկնակի Դատաստանի ՚ն արժանանալու՝ մարդու եվ Աստծո։