«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Նշանավոր գեղանկարիչ, «լույսից գույն կերտող» հանճարի՝ Մինաս Ավետիսյանի 95 ամյակն է այսօր։
«Լույսն ինձ մոտ գույն է… Ես կյանքին հեռվից եմ նայում, դրա համար էլ իմ նկարներում մանրուքները տեսանելի չեն»,- ասում էր Մինասը, ու հենց դրա համար հայկական բնաշխարհն ու գյուղական կյանքը Ավետիսյանի բնանկարներում ամենավառը, գունեղն ու լուսավորն են։
Հայ կերպարվեստի բացառիկ տաղանդը մեզ թողել է անգին ժառանգություն, որը պարտավոր ենք պահել ու պահպանել։
Կարդացեք նաև