«Հուլիսի 18-ին արդեն ավարտել ենք ընդունելության քննությունների հիմնական մրցույթը, եւ արդյունքներն արդեն հրապարակված են»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը: «Բուհ դիմածների ընդհանուր թիվը 13314 է, միայն միասնական քննություն հանձնողների թիվը 10966 է: 2023թ բուհերի ընդունելության մրցույթում՝ ներառյալ նաեւ ներբուհական մասնագիտությունները, ընդունվածների թիվը 9147 է: Անվճար տեղեր հատկացված էին 2128 հոգու համար, ընդունվել են 1782–ը, վճարովի տեղերի թիվը 15984 է, ընդունվել է 7242 դիմորդ»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը:
Անդրադառնալով միասնական քննությունների մրցույթին՝ նա նշեց, որ 7355 հոգի բուհ է ընդունվել, որից 1451-ը՝ անվճար, վճարովի` 5799: Միասնական քննություններից 2 դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացածների թիվը 1260 է: Նա տեղեկացրեց, որ կան դիմորդներ, որոնք մասնակցել են քննություններին, սակայն մասնագիտություն չեն հայտագրել, նրանց թիվն էլ 366 է:
Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ հուլիսի 19-ից սկսել է լրացուցիչ մրցույթի փուլի հայտագրման գործընթացը, եւ հուլիսի 19-26-ն ընկած ժամանակահատվածում բոլոր նրանք, որոնք ունեն 2 դրական գնահատական եւ դուրս են մնացել մրցույթից, կարող են հայտագրվել թափուր տեղերի համար եւ մասնակցել լրացուցիչ մրցույթին:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ