ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը չցանկացավ խոսել Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ նույնիսկ լրագրողի տված կոնկրետ հարցից հետո, նա սկսեց պատմել արդեն կառավարության նիստում ներկայացրած ներդրումային ծրագրի մասին՝ կարևորելով իրենց կատարած աշխատանքը:
«Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք այսպես՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, և դուք տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Լրագրողը նշեց՝ հարց է տալիս Արցախի մասին՝ նախարարը բոլորովին այլ թեմայից է խոսում։ «Ձեզ չի՞ հետաքրքրում Արցախում ստեղծված իրավիճակը»,- ասաց լրագրողը։
Քերոբյանը կարծում է, որ իր պարտականությունները լավ անելով՝ օգնում է իր մյուս գործընկերներին՝ պաշտպանության նախարարին, արտգործնախարարին, ովքեր ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերում։
Կարդացեք նաև
Լրագրողի պնդմանը, թե՝ տվյալ ունի՞ Արցախում սննդի պաշարի հետ կապված, որքա՞ն է մնացել։
«Ուրիշ հարց տվեք»,- արձագանքեց Քերոբյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ