Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս պահին խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ. Անահիտ Ավանեսյան

Հուլիս 20,2023 14:24

Այս պահին խաթարված է դեղորայքի տեղափոխումն Արցախ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Թե՛ կոչերով, թե՛ գրավոր տեղեկատվություններով ես ամբողջ ինֆորմացիան նաև փոխանցում եմ թե՛ ՄԻՊ-ին, թե՛ նաև Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչական խմբին և այս ամեն ինչը փաստագրվում է և հետո հիմք է հանդիսանում նաև որոշակի պատժամիջոցների համար»,- ասաց Ավանեսյանը:

Նա նկատեց, որ միջազգային կառույցներից պատասխանները գոհացուցիչ չեն, քանի որ ճանապարհը բաց չէ:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ դեղորայքը և բոլոր բժշկական պարագաներն Արցախում օգտագործվում են ըստ կարիքի. «Բոլոր միջամտությունները, որոնք այս պահին հնարավոր է հետաձգել, որոշակի ժամանակով հետաձգված են»,-ասաց Ավանեսյանը և փաստելով, որ այս պահին դեղորայք չի հասցվում Արցախ: «Խաթարված է դեղորայքի տեղափոխումը»,-ընդգծեց Ավանեսյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31