Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր բուհական համակարգը խորը, բովանդակային, համակարգային ճգնաժամի մեջ է. Փաշինյան

Հուլիս 20,2023 13:55

Մեր բուհական համակարգը խորը, բովանդակային, համակարգային ճգնաժամի մեջ է: Նման եզրակացության հանգեց Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները:

Նրա խոսքով, կառավարության պարտքն է հաղթահարել այդ ճգնաժամը։

«Լավ լուրն այն է, որ կառավարությունն ունի ծրագիր, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը, մյուս լավ լուրն էլ այն է, որ այդ ծրագիրը սկսել է իրագործվել, խոսքն Ակադեմիական քաղաքի ծրագրի մասին է»,- Փաշինյանը Ագրարային համալսարանի ընդունելության ցածր ցուցանիշի մասով հավելեց,- «Ակադեմիական քաղաքում պետք է լինեն մի քանի տասնյակ հեկտար փորձարարական վարելահողեր, այգիներ, հենց բուհին կից, որ ուսանողը լսարանից դուրս գալու, այգի մտնելու, իր սովորածը տեղում կիրառելու, կիրառածի արդյունքներն ամփոփելու, լսարան վերադառնալու հնարավորություն ունենա»:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում լինելու է մինչև 8 պետական բուհ. Փաշինյանի խոսքով՝ 2027 թվականից հետո կառավարությունը թույլ չի տալու հավաստագրման, արտոնագրման ու լիցենզավորման պայմաններին չհամապատասխանող բուհերի գործունեությունը. «Այսօր Հայաստանում չկա գեթ մեկ բուհ, որը հավաստագրման ու արտոնագրման պայմաններին կհամապատասխանի, ուղղակի չկա նման բուհ»։

ԿԳՄՍ նախարար Անդրեասյանն էլ մանրամասն ներկայացրեց դեպի մինչև 8 պետական բուհ ունենալու ճանապարհային քարտեզը:

«Հայաստանում գործող օտարերկրյա բուհեր կան, որոնք դիմում են մեզ և ասում՝ հող տվեք մեզ, որը ցանկալի է լինի Երևանի կենտրոնում, որպեսզի մասնաշենք կառուցեն։ Մենք ոչ մեկին Երևանի կենտրոնում հող չենք տալու, հող տալու ենք Ակադեմիական քաղաքում, իսկ ընտրությունը շատ պարզ է, բոլորը պետք է համակերպվեն։ Դա անսակարկելի է լինելու»,- ներկայացրեց Փաշինյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարում՝ 2022–ի սեպտեմբեր․ Աշտարակում քննարկվում է Ակադեմիական քաղաքի հայեցակարգը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31