Խաղաղապահները կարևոր կայունացնող դեր են խաղում տարածաշրջանում, նրանց հիմնական գործառույթը հրադադարի ռեժիմի պահպանումն է, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հաշվի առնելով տարածաշրջանում շարունակվող լարված իրավիճակը՝ նրանց գործունեությունն էլ ավելի պահանջված է։ Հարավային Կովկասում խաղաղության պահպանումը բխում է Երևանի և Բաքվի, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողների շահերից, որոնց թվում է նաև Անկարան։