«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալիեւյան կլանի ու իր խամաճիկ լրագրողների սանձարձակությունը տիեզերական սահմաններ է հատում, այն լրագրող-բլոգերը, որն ամիսներ առաջ կոչ էր անում հայերի արյունը խմել կամ խառնել քյաբաբի մսի հետ, երեկ հասել է ԵԱՀԿ մարդու իրավունքների համաժողովի ամբիոն եւ ելույթ ունեցել` բարբաջելով Ադրբեջանի հանդուրժողականության ու մարդասիրության մասին։
ԵԱՀԿ-ում թերեւս չեն ստուգում ինչ արյունարբու մարդասպանների են հարթակ տալիս, բայց գոնե մենք պետք է այդ մասին թմբկահարենք։
ԱԺ ԵԱՀԿ ԽՎ-ի պատվիրակության անդամներ, կարծում եմ շատ կարեւոր կլինի Ձեր կողմից նամակներ հղելը, սա այսպես թողնել բացարձակ չի կարելի։
Կարդացեք նաև