Լրահոս
Օրվա լրահոսը

Մասաչուսեթսի նահանգապետ. «Արցախում ապրող խոցելի հայերի համար առանց այն էլ լարված կենսապայմանների առավել ստորացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները չի կարելի հանդուրժել»

Հուլիս 20,2023 13:09

Վաշինգտոն – Ս.թ. հուլիսի 19-ին Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունեց նախագահ Բայդենին ուղղված մի նահանգապետական նամակ, որում պարզաբանվում է, որ Ադրբեջանի գործողություններին, կապված Արցախի շարունակվող շրջափակման հետ, «չի կարելի հանդուրժել»։ 2023թ.-ի հուլիսի 10-ով թվագրված նամակը, ուղարկվել էր Մասաչուսեթսի նահանգապետ Մորա Հիլիի կողմից։

«Մենք ողջունում ենք նահանգապետ Հիլիին մարդու իրավունքների և հայ ժողովրդի նկատմամբ աջակցություն ցուցաբերելու համար»,– հայտարարեցին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը: «Թեև մենք գնահատում ենք վարչակազմի ակտիվ ներգրավվածությունը, սակայն, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը շարունակվում է, և հրատապ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ վերջ դնելու այս անմարդկային շրջափակմանը և օգնելու կանխել հերթական Հայոց ցեղասպանություն»,– ընդգծեցին համանախագահները։

Նախագահ Բայդենին ուղղված իր նամակում նահանգապետ Հիլին հայտարարեց, որ «արժանահավատ լրատվական հաղորդումներ, իրավապաշտպան կազմակերպություններ և ամերիկահայ համայնքի անդամներ ահազանգում են հերթական Հայոց ցեղասպանության ռիսկերի մասին։ Արցախում ապրող խոցելի հայերի համար առանց այն էլ լարված կենսապայմանների առավել ստորացմանն ուղղված Ադրբեջանի գործողություններին չի կարելի հանդուրժել»:

Նահանգապետը հորդորեց նախագահին «գտնել հնարավոր բոլոր ուղիները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար և շարունակել առաջ տանել շրջափակումը վերացնելու մեր դիվանագիտական ջանքերը»:

Այնուհետև, նահանգապետն ընդգծեց, որ «Մասաչուսեթսի Համագործակցությունը վաղուց ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը…»:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31