Հայաստանի արտգործնախարարությունը Twitter-ի պաշտոնական էջում ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։
«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,– նշված է գրառման մեջ։
We welcome the initiative of #Canada🇨🇦 to become part of @EUmARMENIA in #Armenia🇦🇲 & view it as an important contribution for the Mission’s role in enhancing stability & peace in the #SouthCaucasus region. pic.twitter.com/kqxi6iFgUh
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) July 19, 2023