Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում առաջին անգամ կանցկացվեն բանակային խաղեր. պարգևատրման ֆոնդը 30 մլն դրամ է

Հուլիս 20,2023 12:48

Օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ու ՊՆ–ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր ՀՀ ուժային կառույցների միջև։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Բանակային խաղերին կմասնակցեն ՊՆ–ի, ԱԱԾ–ի, ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ–ի, ՊԵԿ–ի, քննչական կոմիտեի և գլխավոր դատախազության աշխատակիցները` թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Յուրաքանչյուր կառույց կներկայացնի մեկական թիմ»,– ասաց Անդրեասյանը։

Նրա խոսքով, առաջին 3 տեղերը գրաված թիմերը կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով ու դրամական պարգևներով. 1-ին տեղի համար` ըստ մարզաձևերի, 300 000 դրամից 1 մլն դրամ, 2-րդ տեղի համար` 200-500 հազար դրամ, 3-րդ տեղի համար` 150-300 հազար դրամ։

Բանակային խաղերի անցկացման համար կառավարությունը կհատկացնի 43 մլն դրամ, որից ավելի քան 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է։

Բանակային խաղերը ՀՀ–ում այս տարի կանցկացվեն առաջին անգամ։ Կառավարությունն ակնկալում է, որ դրանք կդառնան ամենամյա։

Յուրաքանչյուր տարի ակնկալվում է 184 անձանց մասնակցություն, որից 120–ը կլինեն մարզիկներ, 8–ը` ղեկավարներ, 16–ը` տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և 40–ը` մրցավարներ:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31