Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյան. Հարկեր վճարելը պատվաբեր է: Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հուլիս 20,2023 12:34

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը

Հրաշալի զարգացումներ կան բարձր տեխնոլոգիաների ոլորտում։
Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկը՝ 2022 և 2019 թթ համեմատությամբ:
Այսպիսով, բարձր տեխնոլոգիական ոլորտում հարկատուների ցուցակի առաջատարը «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն է, որն իր դիրքերը 2019թ․ նկատմամբ բարելավել է 12 հորիզոնականով՝ զբաղեցնելով 60-րդ հորիզոնականը։

Միանգամից 3 նոր ընկերություններ հայտնվել են խոշոր հարկատուների հարյուրյակում.
«ՊԻԿՍԱՐՏ» ընկերությունը 192 հորիզոնականից տեղափոխվել է 66 հորիզոնական։
«ԷՊԱՄ ՍԻՍԹԵՄԶ» ընկերությունը 281 հորիզոնականից տեղափոխվել է 81 հորիզոնական։

«ԴԱՏԱԱՐՏ.ԱՄ» ընկերությունն այս տեսանկյունից լինելով նորաստեղծ՝ 3-4 տարվա ընթացքում զբաղեցնում է 95 հորիզոնականը։
Հարյուրյակում են նաև երեք օպերատորները՝ «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ», «ՅՈՒՔՈՄ», ինչպես նաև Հարյուրյակում են հայտնվել խաղային տեխնոլոգիաների ոլորտի երկու ընկերությունները.

«ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությունը 112 հորիզոնականից տեղափոխվել է 18 հորիզոնական:
«ԴԻՋԻԹԵՅՆ» ընկերությունը 102 հորիզոնականից տեղափոխվել է 43 հորիզոնական:

Հույս ունեմ, որ հարյուրյակը կշարունակվի համալրվել բարձր-տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական, արդյունաբերական և արտադրական նոր ընկերություններով։

Հաջողություն եմ մաղթում բոլոր հարկատուներին․ հարկեր վճարելը պատվաբեր է, քանի որ ծառայում է Հայկական բանակի, ենթակառուցվածքների, կրթության և գիտության զարգացմանը:

Ուսումնասիրության հիմքում ընկած են ՊԵԿ հրապարակած տվյալները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31