ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
«Լաչինը փակ է, թող Աղդամից օգտվեն» ոճի մեկնաբանությունները, որ այսօր հնչել են ԵՄ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարի շուրթերից իրենց ցինիզմով կարող են համեմատվել միայն մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ գլխատված թագուհի Մարիա Անտուանետտայի «աղքատները հաց չունեն, թող հրուշակեղեն ուտեն» հայտնի արտահայտության հետ։
Արդյո՞ք եվրոպացի պաշտոնյան, եթե հնարավորություն ունենար, կառաջարկեր Վարշավայի գետտոյում հալածվող հրեաներին «ինտեգրվել» նրանց շրջապատող նացիստների հետ։