Լրահոս
Օրվա լրահոսը

Անզորության մեջ կարող է ընկնել ժողովուրդը, շարքային քաղաքացին, բայց ո՛չ երկրի նախագահը. Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»

Հուլիս 20,2023 11:16

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանն է:

– Գուցե իրավիճակն այնքան բարդ է, որ անգամ Արայիկ Հարությունյանն ի զորու չէ ինչ-որ բան փոխել եւ անզորությունից ակցիա է իրականացնում, որ աշխարհի ուշադրությունը բեւեռի այս իրավիճակի վրա: Շառլ Միշելն էլ առաջարկել է Արցախին` ինտեգրվել Ադրբեջանին, օգտվել Աղդամի ճանապարհից:

– Անզորության մեջ կարող է ընկնել ժողովուրդը, շարքային քաղաքացին, բայց ո՛չ երկրի նախագահը: Երկրի իշխանություններն անզորության մեջ ընկնելու իրավունք պարզապես չունեն, ցանկացած իրավիճակում պետք է ելք գտնեն, քանի որ պետություն ասվածը ստեղծվել է հենց նրա համար, որ կարողանան ճգնաժամային իրավիճակներում լուծումներ առաջարկել, ոչ թե անզորության մեջ ընկնել: Եթե Արցախի իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել, ուրեմն իրենց մեկ բան է մնում` հրաժարական ներկայացնել:

– Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը փաստացի Արցախի դեմ հայտարարություններով են հանդես գալիս, ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը: Նիկոլ Փաշինյանի պնդումների եւ ցանկությունների հետ արցախահայությունը համաձայն չէ, բայց նա շարունակում է ներկայացնել Արցախը, հանդես գալ ձեր անունից, որոշել ձեր ճակատագիրը: Ինչո՞ւ Փաշինյանին չեք զրկում ձեր իրավունքների մասին խոսելու եւ ձեր ճակատագիրը որոշելու իրավունքից:

– Այն, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ 2020 թվականից հետո իրավունք չուներ խոսելու, փաստ է: Նա առհասարակ չպետք է զբաղեցներ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետեւ նա պարտված ղեկավար է: Այնպես չէ, որ Արցախում Փաշինյանի հայտարարություններին չեն հակադրվում, սակայն դա պետք է հստակ ձեւակերպեն Արցախի Հանրապետության իշխանությունները, դա նրանց անելիքն է: Հենց նույն Փաշինյանի պատճառով է, որ Արցախի իշխանություններն անելանելի իրավիճակում են հայտնվել եւ նստացույց են իրականացնում: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Արցախի մասին իրավունք չունի հայտարարություններ անել, այլեւ չունի իրավունք՝ խոսելու Հայաստանի մասին:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31