Ինչպես հայտնի է` քաղաքապետի թեկնածուների մեջ է նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով: Նրա ցուցակում հիմնականում մասնագետներ են ընդգրկվելու, որոնք քաղաքային տնտեսությունից գլուխ են հանում:
Մեկը Վարդան Աղաբեկյանն է` մասնագիտությամբ ինժեներ-շինարար, աշխատել է «Քաղբարեկարգշին» շինարարական վերանորոգման վարչությունում, եղել է N1 ճանապարհաշինարարական ձեռնարկության տնօրեն, Նոր Նորք շինարարության-բարեկարգման կոմունալ տեսչության բաժնի պետ, Կենտրոնի կոմունալ բաժնի պետ: Ցուցակի առաջին կինը, հավանաբար, կլինի ՀՀ ժողովրդական վարպետ Լալա Մնեյանը` «Կենաց տուն» ՀԿ հիմնադիր Վանո Դադոյանի կինը, 5 երեխայի մայր․ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բաժինը, մանկավարժ, մշակութային նախաձեռնությունների հեղինակ եւ կազմակերպիչ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: