Ծագումով ապարանցի Մաթևոս Ասատրյանը 11 անշարժ գույք ունի, ամեն ամիս պետությունից 100 հազար դրամ տան վարձի փոխհատուցում է ստացել:
Պաշտոնական հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը 2023 թվականի հունվարին բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք է գնել։
Բացի այս տարածքից, որի միանձնյա սեփականատերն է նա, Ասատրյանը տնօրինում է եւս տասը անշարժ գույքի:
ԱԺ լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են՝ 2021 եւ 2022 թվականներին Մաթեւոս Ասատրյանը օրենքի խախտմամբ ստացել է վարձավճարի փոխհատուցում:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում