Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու էր նոտարը դիմել Սահմանադրական դատարան

Հուլիս 20,2023 13:30

Սահմանադրության 169-րդ հոդվածով նոտարները՝ իբրեւ Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտներ, նախատեսված չեն: Չնայած դրան, 2023 թվականի հունիսի 9-ին Սահմանադրական դատարան էր դիմել «Երեւան» նոտարական տարածքի նոտար Արմեն Գրիգորյանը:

Սահմանադրական դատարանն արձանագրել էր, որ դիմողը Սահմանադրական դատարան համապատասխան դիմում է ներկայացրել՝ իբրեւ նման իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմք դիտարկելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ յուրաքանչյուրի՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի իրացման համատեքստում:

Դիմող նոտարը ներկայացնելով թիվ ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասին՝ նշել է. «ՀՀ վերաքննիչ դատարանը պարտավոր է չանդրադառնալ միայն վերաքննիչ բողոքի այն հիմքերին եւ հիմնավորումներին, որոնք պարունակում են նոր փաստեր եւ/ կամ վերաբերում են այն հարցերին, որոնք կարող են քննության առարկա դարձվել բացառապես գործին մասնակցող անձի կողմից դիրքորոշում հայտնելու արդյունքում, եւ չեն կարող վերաբերել այն հարցերին, որոնց առաջին ատյանի դատարանը պարտավոր էր անդրադառնալ անկախ գործին մասնակցող անձի կողմից դիրքորոշում հայտնելու կամ չհայտնելու հանգամանքից, չեն կարող վերաբերել վճռի կամ այլ դատական ակտի պատճառաբանվածությանը եւ/կամ հիմնավորվածությանը եւ/կամ իրավունքի նորմի սխալ ընտրությանը, չեն կարող վերաբերել ապացույցների հետազոտմանն ու գնահատմանը՝ ընդհանրապես, եւ ապացույցների հետազոտման, գնահատման եւ իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողություններին՝ մասնավորապես, քանի որ վերոնշյալ հարցերին առաջին ատյանի դատարանը պարտավոր է անդրադառնալ անկախ գործին մասնակցող անձանց կողմից դիրքորոշում հայտնելու հանգամանքից: Իսկ այդ հարցերի մի մասին առաջին ատյանի դատարանն անդրադառնում է բացառապես վճռահատության կամ վճիռ կայացնելու փուլում: Հետեւաբար, դատավարության մասնակիցները ողջամտորեն չեն կարող կռահել դատարանի եզրահանգումները, դրանց հիմքում դրված պատճառաբանությունները եւ հիմնավորումները: Նրանք ողջամտորեն զրկված են դրանց վերաբերյալ որեւէ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ըստ դիմողի, չի կարող խոսք գնալ ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների իրացվածության, ներպետական օրենսդրությամբ դատական սխալները բացահայտելու եւ ուղղելու առումով բավարար ու անհրաժեշտ երաշխիքների առկայության մասին»:

Նա անդրադառնում է վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, որը նույնպես հակասահմանադրական է:

ՍԴ-ն փաստել էր, որ դիմողը նշյալ քաղաքացիական գործով՝ նվիրատվության պայմանագիրը եւ որպես հետեւանք դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին գործով հանդես է եկել երրորդ անձի դատավարական կարգավիճակով: Ըստ դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի սահմանադրաիրավական իմաստով «յուրաքանչյուր ոք» հասկացության ներքո համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիտարկելիս սահմանադիրը նկատի չի ունեցել հանրային իրավական կարգավիճակ ունեցող սուբյեկտների՝ հանրային գործառույթներ իրականացնելու համատեքստում ծագող հարցերի՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու իրավունքը:

ՍԴ-ի որոշմամբ նոտարն իրավասու չէր տվյալ հարցով դիմել սահմանադրական դատարան, հետեւաբար՝ մերժեց նրա դիմումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. կարեն հարությունյան says:

    Այս նոտարը ստորագրել է ապօրինի գործարք և Հայաստանի քաղաքացիները 3․5 տարի են անցկացրել դատարաններում՝ գույքի այս ապօրինի փոխանցումը վերացնելու համար ԵԴ/39435/02/19 քաղաքացիական գործ.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31