Շարունակվող շրջափակման և վառելիքի սղության հետ կապված, Ստեփանակերտի համայնքային կյանքի կազմակերպումն ու կառավարումը՝ արդեն լուրջ մարտահրավերներ ունի: Հատկապես ամռան տարեշրջանում՝ զգալի են բազմաթիվ խնդիրներից մեկի հետևանքները: Խոսքը՝ աղբահանության մասին է:
Մայրաքաղաքի մի շարք հատվածներում, աղբահանությունն արդեն իրականացվում է ոչ թե ամենօրյա ռեժիմով, այլ շաբաթը մեկ անգամ: Հաշվի առնելով ներկա իրողություններն ու աշխատելու հնարավորությունները՝ չի բացառվում, որ ստիպված լինեն վերանայել անգամ՝ առանց այն էլ՝ խստացված գրաֆիկը: