Արցախում այսօր փորձ է արվում բառիս բուն իմաստով, վաղվա հացի խնդիրը լուծել: Այսօր, շրջափակման 7-րդ ամսվա ընթացքում, սովից հաջողվում է խուսափել միայն տեղական արտադրանքի հաշվին: Շրջափակմանը զուգահեռ, թշնամին ամեն ինչ անում է, որ անհնար դարձնի նաև՝ տեղում արտադրության կազմակերպումը: Վաղվա հացի խնդիրը լուծվում է այսօր՝ մեծ դժվարությամբ: Այս մասին և ավելին՝ գյուղատնտեսության նախարարը պատմել է երեկ, Վերածննդի հրապարակում տեղակայված տաղավարում, Արցախի հանրայինին տված հարցազրույցի ընթացքում: