Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նման փաստաթուղթ պաշտոնական Ստեփանակերտը չի ստացել». Լուսինե Ավանեսյանը՝ Դավիթ Շահնազարյանի բացահայտած փաստաթղթի մասին

Հուլիս 19,2023 22:00

«Նման փաստաթուղթ պաշտոնական Ստեփանակերտը չի ստացել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Խոսքը արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանի՝ օրերս հրապարակած փաստաթղթի մասին է:

Հիշեցնենք, Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու 12 ամիս տեւողությամբ ճանապարհային քարտեզը, որն ըստ Դավիթ Շահնազարյանի՝ բաղկացած է չորս կետից, Ադրբեջանի իշխանությունը փոխանցել է Հայաստանի իշխանությանը: Ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, ՀՀ իշխանություններն այդ փաստաթուղթը պետք է փոխանցեն Արցախի իշխանություններին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվել էինք՝ նման փաստաթուղթ ՀՀ իշխանությունները փոխանցե՞լ են Արցախի իշխանություններին: Եթե՝ այո, ապա՝ ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի իշխանությունը դրա վերաբերյալ:

Ի դեպ, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Aravot.am-ի հարցմանն ի պատասխան ասել էր. «Բանակցային գործընթացի վերաբերյալ պաշտոնական անդրադարձ եղել է եւ այս պահին հավելյալ ասելիք չկա»:

Նկատենք, որ հարցադրումը բանակցային գործընթացին չէր վերաբերվում, այլ Դավիթ Շահնազարյանի հայտարարած փաստաթղթի գոյությանը, դրա՝ ՀՀ-իշխանություններին փոխանցելուն:

Նազելի Բաղդասարյանի պատասխանը ենթադրու՞մ է, որ այդ փաստաթուղթը բանակցային գործընթացի մաս է. հարցը հռետորական է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31