Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Lրատվական հիմնական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու

Հուլիս 19,2023 21:45

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) հեռուստաընկերություններին թվային ցանցի միջոցով հեռարձակման ծառայությունները մատուցում է վերջիններիս հետ կնքված պայմանագրերի հիման վրա։ ՀՀՌՑ-ն ամբողջական ծավալով կատարում է պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները։ Հեռարձակման որակի հետ կապված հազվադեպ տեխնիկական խնդիրների հայտնաբերման կամ դրանց առկայության մասին հեռուստաընկերություններից ստացված ահազանգերի դեպքում ՀՀՌՑ-ն հրատապ կերպով ուսումնասիրում է խնդիրները և տալիս է համապատասխան լուծում։

Մինչդեռ հեռուստաընկերությունները նույնպես ունեն պայմանագրով ստանձնած պարտավորություններ, որոնք մինչ օրս կատարվել են ոչ պատշաճ: Նախորդող տարիներին սահմանված վճարումները հեռուստաընկերությունների կողմից առավելապես թերակատարվել են, ինչի արդյունքում վերջիններիս կողմից գոյացել են պարտքեր:

Հարկ է նշել, որ ՀՀՌՑ-ն հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ է տրամադրել, կազմվել են պարտքերի մարման ժամանակացույցեր, որպեսզի տվյալ հեռուստաընկերությունները մատուցված ծառայությունների դիմաց պարտավորությունները պետության նկատմամբ կատարեն, սակայն վճարումները  հիմնականում չեն իրականացվել: Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա: Որեւէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելաոճը չի կարող արդարացվել: Պայմանագրով ամրագրված բոլոր պարտավորությունները պետք է պատշաճ կերպով կատարվեն:

Անդրադառնալով ծառայությունների արժեքի գնագոյացման հարցին, հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2021 թվականի մարտին մի շարք հեռուստաընկերություններ այդ հարցով դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո 2021 թվականի հուլիսի 13-ին կարճել է հարուցված վարչական վարույթը՝ դրանով իսկ հիմնավորված համարելով ՀՀՌՑ-ի կողմից մատուցվող ծառայությունների արժեքները։

ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ լուսաբանման շուրջ մտահոգությունների վերաբերյալ պետք է նշել, որ լրատվական հիմնական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31