Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքը

Հուլիս 19,2023 20:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են  Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը զեկուցել է թվայնացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստերի արդյունքում հաստատվել են ծրագրի տեսլականը, թիրախները, սահմանվել է մեկուկես տարվա աշխատանքային ծրագիրը, որն իրականացվում է խորհրդի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն: Աշխատանքներ են տարվում էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրման և ակտիվ կիրառության, ազդեցության գնահատման և հանրային հատվածում թվայնացման կարողությունների ձևավորման վերաբերյալ վերլուծության, կիբերանվտանգության ազգային կարողությունների ձևավորման ուղղությամբ, գործարկվել են մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, հաստատվել է Հայաստանի թվային ճարտարապետությունը:

Ներկայացված զեկույցի հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները ծառայությունների մատուցման քաղաքականության, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների ենթակառուցվածքների հետ կապված հարցերի շուրջ:

Վարչապետն ընդգծել է Հայաստանը թվային հասարակության և թվային տնտեսության վերափոխելու համար զարգացած և անվտանգ միջավայր ու ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն  կնպաստի քաղաքացիների ներուժի և բարեկեցության բարձրացմանը, կսատարի ձեռնարկություններին մրցունակության բարելավման գործում և կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ:

 

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31