Իրավագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը
11.06.2023թ. ՀՀ պարեկային ծառայության կողմից Արամ Մանուկյանի նկատմամբ կազմվել էր 25000 ՀՀ դրամ չափով տուգանք նշանակելու մասին 8300637489 որոշումը, քանի որ վերջինիս մեքենան վարել էր «լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով»:
Իմ կողմից կազմվել էր գանգատ այդ որոշման դեմ, որը 12.06.2023թ ուղարկվել էր պարեկային ծառայությանը:
Ահա այսօր ստացա պարեկային ծառայության 12.07.2023թ որոշումը, որով մեր պահանջը բավարարվել է, տուգանք նշանակելու մասին որոշումը՝ բեկանվել, գործը՝ կարճվել, պարզ ասած՝ տուգանք նշանակելու մասին որոշումը վերացվել է:
Կարդացեք նաև