Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտրել են արագաչափ սարքի ապակիները և թողել գրություն՝ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ». Shamshyan.com

Հուլիս 19,2023 15:52

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները ծառայության ընթացքում նկատել են, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափերը վնասված են։

Պարզվել է, որ հուլիսի 9-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են նշված տեղում տեղադրված արագաչափ սարքի 2 զրահապատ ապակիները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կոտրողը թողել է գրություն, որտեղ համակարգչի օգտագործմամբ գրված է եղել՝ «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Սակայն ժամանած ոստիկաններն ու պարեկները այդ թուղթը չեն կարողացել հայտնաբերել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31